#ԲիզնեսնԸննդեմCOVID19 Քոուչինգ նախաձեռնություն







#ԲիզնեսնԸննդեմCOVID19 Քոուչինգ նախաձեռնություն անվճար անհատական խորհրդատվություն գործարարների համար
Սույն թվականի մայիսի 1–ից մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների Աջակցման Կենտրոնի համատեղ #ԲիզնեսնԸննդեմCOVID19 Քոուչինգ նախաձեռնությունը, որի շրջանակներում հայաստանյան գործարարները կստանան անվճար անհատական խորհրդատվություն Հայաստանի լավագույն և փորձառու բիզնես խորհրդատուների կողմից:
Կառավարման Խորհրդատվության Հայաստանի Ինստիտուտի անդամները սիրով միացել են այս նախաձեռնությանը ու առաջարկում են իրենց անվճար աջակցությունը բիզնեսին:
Բիզնեսին անհրաժեշտ անվճար խորհրդատվության թեմաները հասանելի են այստեղ՝ https://bit.ly/3b3dB2g: Խորհրդատվական աջակցության ոլորտները բազմաթիվ են՝ սկսած Ֆինանսական պլանավորումից մինչև իրավաբանական խորհրդատվություն, ճգնաժամային կառավարում և մարքեթինգային գործիքների կիրառում: Գրանցվելով առկա 108 թեմաներից մեկով` գործարարը ձեռք է բերում 1042 տոմսակներից մեկը խորհրդատուի կոնտակտային տվյալներով, կապ հաստատում վերջինիս հետ և ստանում խորհրդատվությունը: Նախաձեռնությունն իրականացվելու է մայիս և հունիս ամիսներին:
Տոմսակների սահմափակ լինելու և գործարարներին համաչափորեն հասանելի դառնալու նպատակներով՝ յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ձեռք բերել ընդամենը 2 տոմսակ:
Նախաձեռնության հիմնադիրները հայաստանյան գործարարներին մաղթում են հաջող հաղթահարել այս դժվարին շրջանը, ինչպես նաև բարձր են գնահատում նախաձեռնության շրջանակներում համագործակցող խորհրդատուների՝ անվճար հիմունքով գործարար համայնքին աջակցության պատրաստակամությունը:





