Ձեռքը զարկերակին․ կորպորատիվ թրեյների առօրյան

Սոնա Հովսեփյան

Ահռելի տեմպի մեջ ենք ապրում։ Բիզնես գործընթացների մոտեցումները, պահանջները, տեղեկատվությունը փոփոխվում են չափազանց արագ։ Մրցունակ բիզնեսի կարևորագույն գործոնը ժամանակակից հմտություններով ու գիտելիքներով աշխատակիցներն են։ Այս հարցը լուծվելու երկու հիմնական տարբերակ ունի՝ կազմակերպել ներքին թրեյնինգներ՝ ներառելով բոլոր աշխատակիցներին ու տեղ հասցնելով անհրաժեշտ բոլոր գիտելիքները, կամ ժամանակ առ ժամանակ աշխատակիցներին ուղղորդել դեպի թրեյնինգներ։ Դե իսկ մասնագիտական վերապատրաստումներն անտեսելու և շրջանցելու տարբերակն ուղղակի չենք դիտարկում։ Սոնա Հովսեփյանի հետ ենք զրուցում։ Նա աշխատակիցների թրեյնինգային գործունեության բազմամյա փորձ ունի, քոուչ է, IMCA անդամ։

-Ի՞նչ նշանակություն ունեն բիզնեսի ներսում անձնակազմի թրեյնինգները։

-Աշխարհում ընդունված և կարևոր ձևաչափ է ֆորմալ կրթությունը, սակայն ոչ պակաս կարևոր է ոչ ֆորմալ կրթությունը։ Շատ կազմակերպություններ ստեղծում են հենց առանձին ենթաբաժիններ, որոնք զբաղվում են աշխատակիցների ուսուցմամբ և զարգացմամբ։ Ցանկացած մասնագետ իր ոլորտում ունի համապատասխան կոշտ հմտությունները(hard skills), սակայն ցանկացած աշխատակցի համար ոչ կարևոր են որոշակի փափուկ հմտություններ(soft skills), որոնք կդարձնեն աշխատողի աշխատանքը բացի պրոֆեսիոնալից, նաև ավելի արդյունավետ։

-Եթե համեմատական անցկացնենք՝ ընկերություն, որում իրականացվում են համակարգային թրեյնինգներ, և ընկերություն, որում յուրաքանչյուր աշխատակից զարգանում է ինքնուրույն, ի՞նչ արդյունքների տեսքով է բիզնեսի վրա անդրադառնում այս տարբերությունը։

-Շատ կազմակերպություններ ունեն ներքին դասընթացավարներ, որոնք ստեղծում, զարգացնում, կազմում և իրականացնում են տարբեր դասընթացներ (հիմնականում soft skills-ի շարքից)։ Սակայն ՀՀ-ում ամեն դեպքում այս ոլորտը դեռ հում է, և որոշ կազմակերպություններ դիմում են ֆրիլանս դասընթացավարների կամ կազմակերպությունների օգնության, որոնք հենց զբաղվում են դասընթացների մատուցմամբ և խորհրդատվությամբ։ Ինքս լինելով Հայասատանում խոշոր կազմակերություններից մեկի ներքին դասընթացավար՝ հնարավորություն եմ ունեցել այլ ընկերությունների համար դասընթացներ իրականացնել։ Ինչ վերաբերվում է ինքնուրույն զարգանալուն, ապա այստեղ նաև կարևոր է ուղորդումը, կամ այլ կերպ ասած մենթորինգը։ Դասընթացվարները, քոուչերը մենթորները, առհասարակ ՄՌ բաժնի աշխատակիցները շատ ավելի են տեղեկացված ինքնազարգացման հնարավոր աղբյուրներով։ Եվ այս պարագայում այս ոլորտի աշխատակիցների դերը շատ կարևոր է կազմակերպության համար որպես խորհրդատու, մենթոր, դասընթացավար և քոուչ։

-Համակարգային դասավանդումներն ի՞նչ մակարդակի են հասցնում բիզնեսը։

–Դասավանդումները հիմնականում շատ կազմակերպություններում չունեն որևէ պարտադիր բնույթ։ Այդ իսկ պատճառով հենց որպես փաստ, որ հնարավորություն կունենա ազդելու բիզնեսի վրա, դժվար չափելի է։ Սակայն այն հնարավորություն է տալիս մեծամասամբ աշխատակիցներին պահել ավելի մոտիվացված և տեղեկցված։ Ցանկացած դասընթաց, եթե ոչ երկարաժամկետ, ապա կարճաժամկետ ազդեցություն ունենում է աշխատակազմի վրա։ Ուղղակի ոչ ֆորմալ կրթության շրջանակներում դասընթացները տարբերվում են դասախոսական սեմինարներից։ Այստեղ ուսումնասիրվում են որոշակի գործիքներ և դասընթացի ընթացքում թիմային առաջադրանքների ժամանակ կիրառում արդեն իսկ սովորած հմտությունները։ Եվ այս պարագայում աշխատակիցը ունենում է հնարավորություն մասնակցել թիմային առաջադրանքներին, սովորել նոր հմտություններ, ինչպես նաև՝ աշխատանքից դուրս պայմաներում համագործակցել իր կոլեգաների հետ։

-Ո՞ր դեպքերում է, երբ անձնակազմի թրեյնինգները անհրաժեշտություն են։

Իրականում, եթե ավելի խորքային դիտարկենք, տարբեր վարչություններ, տարբեր մասնագետներ ունեն դասընթացների մասնակցելու տարբեր կարևորություն։

Եկեք դիտարկենք սպասարկման ոլորտը։ Ցանկացած սպասարկման ոլորտի աշխատակից ըստ իս գոնե 6 ամիս կամ տարին մեկ պետք է մասնակցի սպասարկման որակը բարելավող դասընթացների։ Եթե կազմակերպությունը ունի ներքին դասընթացավար, ապա սա շատ ավելի հեշտ կարելի է կազմակերպել։ Դասընթացավար խորհրդատուի ֆունկցիան է ուսումնասիրել տվյալ ոլորտը այլ երկրներում, հաջողակ գործիքները, և այդ ամենը ադապտացնելով՝ կիրառել հայկական շուկայում։

-Որո՞նք են մեր ժամանակներում թրենդային թեմաները, հմտություններն ու գիտելիքները, որոնք պետք է փոխանցել անձնակազմին։

-Soft skills կամ նեղ մասնագիտական հմտությունները, որքան էլ որ զարմանալի լինի, անսպառ չեն, սակայն տարեցտարի ավելանում են։ Ինքս այս ոլոտում մոտ 4 տարի եմ աշխատում, մշակել եմ 18 ից ավել դասընթացներ։ Մի քանի տարի առաջ շատ տարածված էր օրինակ ժամանակի կառավարում թեման, բայց ահա քովիդը որոշակի չափով փոխեց շատերի պատկերացումը այս առումով։ Եվ ահա այդ պահից շատ ավելի տարածում ստացան կրիտիկական մտածելակերպ, փոփոխությունների կառավարում թեմաները։ Բայց նույն Սթրեսի կառավարումը որքան արդի էր տարիներ առաջ, այդքան էլ՝ հիմա։ Ուղղակի որոշ մեթոդներ ու գործիքներ ավելացել են կամ փոփոխվել։ Ես ինքս շատ խորապես ուսումասիրել եմ Էննեագրամա թեման, որը համարում եմ ավելի շատ hard skills, քան նեղ մասնագիտկան։ Բայց համարում են ուժեղ գործիք ինքնազարգացման, ինքնակատարելագործման համար, ինչպես նաև դիմացի մարդուն ճանաչելու, նրա վարքը ընկալելու համար։

-Իսկ ի՞նչ ճանապարհ է անցնում կորպորատիվ թրեյները՝ դեպի մասնագիտացում և բարձր որակավորում։ Որո՞նք են շարունակական զարգացման այն քայլերը, որ պետք է իրականացնել։

-Եթե շատ մասնագիտությունների դեպքում հստակ կա հավաստագրում, ապա կորպորատիվ դասընթավարների, ուսուցման զարգացման գծով մասնագետների պարագայում հիմնական ճանապարհը ինքնակրթությունն է, հանրային խոսքի հմտության զարգացումը, և ամենակարևորը շատ հստակ ու բավականաչափ ծանոթ լինել թեմաներին, որի մասին խոսում են։ Շատ կարևոր է որ դասընթացվարը ունենա հստակ պատկերացում իր կողմից ներկայացված թեմայի շուրջ և միշտ տեղեցված լինի մի քանի մեթոդեների։ Ինքս լինելով ներքին դասընթացավար, տարիներ առաջ մասնագիտկան մոդուլներ եմ անցել Մոսկովյան կորպորատիվ համալսարաններից մեկում, և որպես դասընթացվար այն ինձ օգնել է հստակ կարողնալ ստեղծել դասընթաց։ Դասընթացի ժամանակ սովորել եմ ինչպես խոսել, ինչպես ներկայացնել նյութը, ինչպես պահել առահասսարակ դասընթացի ընթացքում։ Սակայն նման դասընթացներ շատ հաճախ չեն կազակերպվում, հետևաբար ավելի շատ պետք է զբաղվել ինքնակրթությամբ և միշտ ունենալ հետադարձ կապ, որը կտա հնարավորություն զարգանալու։