
- This event has passed.
We are yet 4 years old!
December 20, 2015

Դեկտեմբերի 20-ին լրացավ IMC Armenia-ի 4 ամյակը։ Մեր կազմակերպությունն իր գործունեության ընթացքում կարողացավ իր ուրույն տեղն ու հետաքրքրությունն առաջացնել խորհրադատվական շուկայում` որպես առանձնահատուկ պրոֆեսիոնալ միություն և բիզնես համայնք։ IMC Armenia-ն ունի շատ դրական վերաբերմունք, որն իր անդամների վերաբերմունքի պարզ արտահայտումն է հարազատ կառույցի հանդեպ։
Շնորհավորում եմ բոլոր անդամներին, գործընկերներին, դասընթացի մասնակիցներին ու բիզնես համայնքի ներկայացուցիչներին մեր գործունեության տարեդարձի առթիվ և ցանկանում, որ հաջորդիվ մենք դառնանք ավելի կայուն, ավելի ճանաչելի ու ազդեցիկ մեր ստեղծած կառույցի հետ համատեղ։
Կհանդիպենք մեր գործունեության 5-րդ տարում` ավելի նոր ծրագրերով ու ձեռքբերումներով։