
Կառավարման խորհրդատուի մասնագիտությունը համարվում է աշխարհում թոփ 10 հեղինակավոր մասնագիտություններից մեկը: Կառավարման խորհրդատուն բացահայտում է բիզնեսի խնդիրները, վերլուծում, առաջարկում լուծումներ ու ինքն է դառնում այդ լուծումների հեղինակը:

Յուրաքանչյուր հաջողված բիզնեսում առկա է կառավարման խորհրդատուի մատնահետքը` ներքին կամ արտաքին միջամտությամբ, և որքան խորհրդատուն պրոֆեսիոնալ է, այդքան դրական ազդեցությունը մեծ է բիզնեսի վրա:
IMC Armenia-ն գործում է արդեն 1 տարի, այն կառավարման խորհրդատուների ասոցացիան է ու միավորում է տեղացի պրոֆեսիոնալներին` զարգացնելու շուկան ու ապահովելու մասնագետների շարունակական զարգացում: Խորհրդատուների շարունակական զարգացման կարևոր միջոցներից մեկը` միջազգային ստանդարտների ներդրումն է միջազգային ամենաճանաչելի որակավորման միջոցով:

ICMCI-ը հանդիսանում է աշխարհում կառավարման խորհրդատուների ինստիտուտների միջազգային խորհուրդը 50 և ավել երկրներում: IMC Armenia-ն այս տարի դարձավ միջազգային խորհրդի լիիրավ անդամ ու Անդրկովկասում դեռևս միակ ակրեդիտացված ինստիտուտը, որ իրավունք ունի ինքնուրույն իրականացնելու միջազգային որակավորում տեղացի խորհրդատուների համար: IMC Armenia-ն անցնելով բարդ ու բազմամակարդակ աուդիտ հաստատեց իր որակավորման գործընթացների միջազգային ստանդարտների համապատասխանելիությունը, և իր կողմից տրված միջազգային սերտիֆիկատը հավասարազոր է անդամ երկրների ցանկացած ինստիտուտի սերտիֆիկատի: Պետք է նշել, որ յուրաքանչյուր սերտիֆիկատ հաստատվում է անմիջապես միջազգային խորհրդի նախագահի կողմից:

Փետրվարի 8-11 IMC Armenia-ն հերթական անգամ անց է կացնում կառավարման խորհրդատուների միջազգային ամենաճանաչելի որակավորումը` CMC-Certified Management Consultant: Որակավորման կուրսը ենթադրում է վերապատրաստման դասընթացներ, ինտենսիվ անհատական մենթորինգ, որակավորման քննություն ու միջազգային որակավորում: Ամբողջ գործընթացները կազմակերպվում է տեղացի փորձագետների կողմից, ովքեր ակրեդիտացված են միջազգային ինստիտուտի կողմից: Մանրամասները` https://fb.me/e/29sZVc3aT :
Հաճախ տրվող հարցերից մեկը կառավարման խորհրդատուների կողմից այն է, թե ինչ է տալիս որակավորումը փորձագետին: Այն առաջին հերթին մասնագիտության գլոբալ ճանաչելիությունն է, քանի որ CMC ստատուսը ճանաչելի է ամբողջ աշխարհում: Մյուս կողմից այն մասնագիտական պրոֆեսիոնալիզմի արտահայտումն է, ինչպես նաև համաշխարհային մեծ նեթվորթի մի մասը դառնալու հնարավորությունը:
Մեր տեղացի փորձագետները նույնպես ունեն հնարավորություն միանալու աշխարհում պրոֆեսիոնալ համայնքին ու հաստատեն իրենց փորձառության համապատասխանելիությունը միջազգային պրոֆեսիոնալ ստանդարտներին: